Վլադիմիր Կլիչկոն հրաժարվել է Հուկի հետ մենամարտելու գայթակղիչ առաջարկից
Sauerland Event փրոմոութերական ընկերության ներկայացուցիչ Կալե Զաուրլենդը, ով ներկայացնում է ծանրքաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մարկո Հուկի շահերը, հայտարարել է, որ WBO, IBO, IBF և WBA տարբերակներով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն մերժել է Հուկի հետ մենամարտելու 5 միլիոնանոց առաջարկությունը:
«Կլիչկոն առաջարկիցս ընդամենը 20 րոպե անց մերժեց այն: Այնպիսի տպավորություն էր, որ Վլադիմիրը խուսափում է Մարկոյից: Այդուհանդերձ, չեմ պատրաստվում սահմանափակվել այսքանով և շուտով նոր, ավելի գայթակղիչ առաջարկ կանեմ»,- Զաուրլենդի խոսքերն է մեջբերում Bild-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը