Բաժիններ՝

Արգենտինական ամսագիրը Մեսսին և Մարադոնային դասել է սրբերի շարքին (լուսանկար)

Արգենտինական պարբերականը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին և արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնային իր նոյեմբերյան թողարկման մեջ  պատկերել է սրբերի կերպարով։ Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն։

«El Grafico» պարբերականը նոյեմբերյան թողարկման գլխավոր նկարում համատեղել է եկեղեցական և ֆուտբոլային թեմաները, իսկ Մեսսին և Մարադոնային պատկերել սրբերի տեսքով։ Նկարի վերևի մասում գրված էր .«Հանուն փառքի», իսկ ներքևում նաև բացատրությունը. «Մեսսին հիանալի էր 2012 թվականին․ և այն, ինչ անհնարին էր թվում, դարձել է իրական. նա դասվում է կուռքերի շարքին, որտեղ մինչ այդ գտնվում էր Մարադոնան»։

Բացի այդ, համարում նշվում է, որ Մեսսի շուրջ ձևավորվում է նոր սերունդ, ինչպես ժամանակին դա եղել է Դիեգոյի շուրջ։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս