Բարսելոնայի՝ YouTube-ի ալիքի ամենադիտված տեսանյութերը
«Բարսելոնայի» պաշտոնական կայքը ներկայացրել է ակումբի՝ YouTube-ի ալիքով 5 ամենադիտված տեսանյութերը:
Առաջին տեղում առանց ոտքերի ծնված Գաբրիել անունով երեխայի հանդիպումն է իր կուռքերի՝ կատալոնական ակումբի ֆուտբոլիստների հետ: 2-րդ տեղում Էլ Կլասիկոյից առաջ «Բարսելոնայի» երկրպագուների՝ 98 000 կտորից պատրաստած խճանկարն է: 3-րդ ամենաշատ դիտված տեսանյութը Լիոնել Մեսսիի մեկնարկային րոպեներն են «Բարսելոնայի» կազմում: 4-տեղում կատալոնացիների՝ Մադրիդի «Ռեալին» խփած 20 գոլերն են, իսկ լավագույն 5-յակը եզրափակում է Էրիկ Աբիդալի՝ լեռներում կատարած մարզումը:
Գաբրիել
Խճանկար
Մեսսիի նորամուտը
Բարսելոնայի 20 գոլերը
Էրիկ Աբիդալի մարզումը
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը