Բաժիններ՝

Մանչեսթեր Յունայթեդի երկրպագուները պաստառ են պարզել ի պաշտպանություն Կլատենբուրգի (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները պաստառ են  պարզել ի պաշտպանություն Կլատենբուրգի, ում խայտառակ մրցավարության շնորհիվ Ալեքս Ֆերգյուսոնի սաներն Անգլիայի առաջնության 9-րդ տուրում առավելության հասան (3:2) Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ:

Այժմ ընթացող Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության «Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման մեկնարկին հյուրերի երկրպագուները պաստառ են պարզել, որի վրա գրված է եղել. «Կլատենբուրգ՝ մրցավար, առաջնորդ, լեգենդ»: Այս մասին Twitter միկրոբլոգերի իր էջում գրել է AP-ի թղթակից Ռոբ Հարիսը, ով տեղադրել նաև հետևյալ լուսանկարը.

Նշենք, որ այս պահին ընդմիջում է, «Մանչեսթեր Յունայթեդն» առջևում է 2:1 հաշվով:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս