Լևոն Զուրաբյանը ցանկանում է հանդիպում կազմակերպել Մոսկվայում

168.am-ի տեղեկություններով, տևական ժամանակ է` Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը Մոսկվայի «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի միջոցով փորձում է հանդիպում կազմակերպել ռուսական քաղաքական շրջանակների ներկայացուցիչներից որևէ մեկի հետ, սակայն առայժմ դա նրան չի հաջողվում: Ռուսական քաղաքական վերնախավի անդամներից մեկի հետ հանդիպումը Լ. Զուրաբյանին անհրաժեշտ է առաջիկա նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի թեկնածուի համար պայքարում օգտագործելու համար:

Նրա հաշվարկն այն է, որ «ռուսական դաբրոն» կարող է վճռորոշ լինել ՀԱԿ-ի այն շրջանակների համար, ովքեր ներքին կարգով դեմ են արտահայտվում Լ. Զուրաբյանի թեկնածությանը: Ի դեպ, Մոսկվայում որևէ հանդիպում ունենալու, ապա՝ դա քարոզչական նպատակներով օգտագործելու պրակտիկան Լ. Զուրաբյանը սկսեց կիրառել հատկապես այն բանից հետո, երբ Սմբատ Կարախանյանն իր հոդվածներից մեկում հայտարարեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո ՀԱԿ առաջնորդի դերում տեսնում է Լևոն Զուրաբյանին: Այս տեղեկության վերաբերյալ  Լ. Զուրաբյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, քանի որ ՀԱԿ համակարգողը համառորեն չի պատասխանում 168.am-ի թղթակցի հեռախոսազանգերին:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031