Փաշինյանը դեմ է քվեարկել ԱԺ Էթիկայի հանձնաժողով ներկայացրած դիմումներին

ԱԺ Էթիկայի հանձնաժողովի անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Էթիկայի հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում դեմ է քվեարկել Արթուր Զադոյանն ընդդեմ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի հայցին: Վերջինիս քաղաքացին մեղադրում էր դիտավորությամբ իր առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեջ:

Ն. Փաշինյանն իր պաշտոնական կայքում հիմնավորել  է դեմ քվեարկելու պատճառները, որոնցից մեկն արձանագրում է, որ քաղաքացի Արթուր Զադոյանի դիմումի հիմքը ոչ թե 2009թ. հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած դեպքն է, այլ, ինչպես Զադոյանը նշել է իր դիմումում՝ «Զորավիգ» թերթի 2012թ. հուլիսի 6-ի հրապարակումը, որը փաստացի լույս է տեսել ԱԺ կանոնակարգ-օրենքում տեղի ունեցած փոփոխություններից հետո:

Ինչ վերաբերում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի դեմ հասարակական կազմակերպության ներկայացրած բողոքին, ովքեր  մեղադրվում էին  DIY ակումբի պայթեցման հետ կապված իրենց հայտարարությունների համար, Ն. Փաշինյանը դեմ է քվեարկել նաև այս որոշմանը՝ կարծիք հայտնելով, որ ԱԺ Էթիկայի հանձնաժողովը պետք դիմումի քննությունը սկսելու որոշումներ կայացնի:

ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ Ն. Փաշինյանի ամբողջական առարկություններինկարող եք ծանոթանալ նրա պաշտոնական կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս