Բաժիններ՝

«Հայոց Արծիվները» դատապարտում է «թերուցքային Ալիևի գործողությունները»

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերության նախագահություն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«2004 թվականի փետրվարի 19-ին, Բուդապեշտում հորինված Ադրբեջանի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարելով գլխատեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին:
Սգացող լուրը ցնցեց ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ ողջ Եվրոպային:
Եվրոմիության անդամ Հունգարիայի կառավարությունը Բուդապեշտում դատապարտեց ադրբեջանցի տականքին…

Այսօր` 2012 թվականի օգոստոսի 31-ին Երկիր մոլորակում բնակվող հայ ժողովուրդը նորից ցնցում ապրեց` տեղեկանալով, որ ինչ-որ օլիգարխ-գործարարի աջակցությամբ Հունգարիայի կառավարությունը խուժան Ալիևի հովանավորյալ, մարդասպան Սաֆարովին հանձնել է Ադրբեջանի մարդակեր իշխանություններին:

Սաֆարովին «հերոսին» վայել դիմավորելուց անմիջապես հետո Հեյդարի սրբապիղծ որդի, իրեն Ադրբեջանի նախագահ հռչակած Իլհամ Ալիևը ի սկզբանե խրախուսելով Սաֆարովի հանցագործությունը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին…

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը իր վրդովմունքն է հայտնում Հունգարիայի կառավարության քմահաճ, կողմնակալ և անգրագետ գործողությունների վերաբերյալ, միաժամանակ խստորեն դատապարտելով հայատյացության հիմնադիրներից մեկի` խառնածին Իլհամ Ալիևի համաներումը:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերության նախագահությունը շատ լավ գիտակցելով իլհամիկների, սաֆարովների ատելությունը հայության հանդեպ, միաժամանակ գիտակցելով նրանց վախվորած գործողությունները, պարտվողական և մեռած տեսակները` հայտարարում է, որ անկախ այսօրվա համաներման շոուից «Հայոց Արծիվները» միշտ հետևողական է լինելու ոչնչացնելու այն տականքների գործողությունները, որոնք վնաս են պատճառում հայ ժողովրդի արժանապատվությանը, նրա զարգացմանը, հայոց պետականության սահմանների անվտանգությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս