Նորոգվող տանիքը փլուզվել է նորոգողների վրա. մեկը զոհվել է

ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր՝ օգոստոսի 30-ին, ժամը 09.18-ին տեղեկություն է ստացվել Տավուշի մարզի Տավուշ գյուղում անասնագոմի տանիքի փլուզման մասին: Դեպքի վայր է մեկնել Բերդ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը: Տեղում պարզվել է, որ անասնագոմում նորոգման աշխատանքներ կատարելիս փլուզվել է տանիքը, ինչի հետևանքով բնակիչներ՝ 1931 թ. ծնված Աշոտ Սմբատյանը եվ 1937 թ. ծնված Աղավնի Պետրոսյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Բերդ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Ա. Սմբատյանը մահացել է: Բժիշկները Ա. Պետրոսյանի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031