ԱՄՆ-ն ու Եվրամիությունը հիասթափված են Տիմոշենկոյի դատավճիռն անփոփոխ թողնելու որոշումից
ԱՄՆ-ը և Եվրամիությունը հիասթափություն են հայտնել Ուկրաինայի գերագույն դատարանի դատավճռի հետ կապված, որը նախօրեին ուժի մեջ է թողել երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դատավճիռը, այսպես կոչված` «գազի գործի» վերաբերյալ:
Ինչպես հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նյուլանդը` ԱՄՆ-ն անհանգստացած է Ուկրաինայում քաղաքական նպատակներ հետապնդող քրեական գործերով: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայքլ Մանը ուկրաինական իշխանություններին կոչ է արել պայքարել հանուն արդարադատության:
Յուլյա Տիմոշենկոն անցած տարի դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Նախկին վարչապետը և նրա կողմնակիցները այս գործը քաղաքական հետապնդում են համարում: Յուլյա Տիմոշենկոյի պաշտպանները մտադիր են որոշումը բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: