
Economist-ը կազմել է ամենաազդեցիկ ընկերությունների ցուցակը

Nokia ընկերությունը 1998-2007թթ. ընկած ժամանակահատվածում ծախսել է ընդհանուր պետական ծախսերի ավելի քան 30%-ը, ինչի արդյունքում ապահովել է Ֆինլանդիայի արտահանման մեկ քառորդը: : Այդ մասին հաղորդում է Economist-ը:
Բրիտանական հրատարակությունը, կիրառելով այդ օրինակը, կազմել է այն ընկերությունների ցանկը, որոնք առավելագույնս ազդում են իրենց երկրների տնտեսությունների վրա: Առաջին տեղում է Arcelor Mittal-ը, որի եկամուտը անցած տարվա ընթացքում կազմել է Լյուքսեմբուրգի ՀՆԱ-ի 161%: Երկրորդ հորիզոնականում է Essar Energy-ն, որի եկամուտը կազմել է Մավրիկիայի ՀՆԱ-ի 132%: Կազմակերպությունների շարքում առանձնանում է նաև Royal Dutch Shell-ը (56%, Նիդերլանդներ): Հոնկոնգյան China Mobile-ի առևտրաշրջանառությունը կազմել է ՀՆԱ-ի 34%-ը, շվեյցարական Glencore-ինը՝ 29%-ը: Ցուցակում տեղ են գտել նաև նորվեգական Statoil-ը, թայվանական Hon Hai, հունգարական MOL ընկերությունները:
Ի դեպ, ռուսական «Գազպրոմը » այդ ցուցակում չի հայտնվել: Ընկերության վաճառքի ծավալները 2011թ. կազմել են 4,637 տրիլիոն ռուբլի, այնինչ Ռուսաստանի ՀՆԱ-ն կազմել է 54,369 տրիլիոն ռուբլի: Այսպիսով, ռուսական խոշոր ընկերության մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել է 8,5%: