Բաժիններ՝

Մարիխուանան ազդում է մտավոր կարողության վրա

«Մարիխուանա օգտագործող դեռահասները վնասում են իրենց մտավոր կարողություններին` IQ-ին»,- գրում է բրիտանական «Daily Mail»-ը` ներկայացնելով վերջերս իրականացված մի հետազոտության արդյունքներ: Դրա համաձայն, նրանց մոտ, ովքեր սկսել են մարիխուանա ծխել դեռահասության շրջանում, արձանագրվել է մտավոր ունակությունների շոշափելի նվազում: Դրա վնասը զգալի է նաև հիշողության և ուշադրության վրա ազդեցության տեսանկյունից:

Այս հետազոտության կարևորությունն, ըստ «Daily Mail»-ի, այն է, որ առաջին անգամ ապացուցվում է, որ «խոտ ծխելը» լրջորեն ազդում է առօրյա կյանքի վրա: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Մեծ Բրիտանիայի դպրոցականների շրջանում թմրանյութերի օգտագործման մակարդակը նվազում է, սակայն «խոտը» դեռևս մեծ տարածում ունի. հարցված 11-15 տարեկան դեռահասների 8 %-ն  օգտագործում է այն:

«Հետազոտությունը ցույց տվեց, որ IQ-ի մակարդակն էականորեն պայմանավորում է մարդու` դպրոցում կրթություն ստանալու, կյանքի ընթացքում ընդհանուր եկամուտների, լավ կյանքով ապրելու հնարավորությունները, սրտանոթային հիվանդությունների զարգացման և նույնիսկ վաղաժամ մահվան մեծացման հավանականությունը»,- ասել է Հոգեբանության ինստիտուտի պրոֆեսոր Թերիի Մոֆֆիթը: Ըստ նրա, այն մարդիկ, ովքեր սկսել են մարիխուանա ծխել ավելի մեծ տարիքում, զգալիորեն քիչ վնասներ են ստանում, քան նրանք, ովքեր այդ քայլին են դիմում դեռահասության շրջանում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս