Բաժիններ՝

Ֆրանսիայում գործազրկությունը հասել է ռեկորդային մակարդակի

Երկրի աշխատանքի նախարարության տվյալների համաձայն, գործազրկության մակարդակը ռեկորդային ցուցանիշի է հասել վերջին 13 տարվա կտրվածքով։

Հուլիս ամսին Ֆրանսիայում գործազուրկների թիվը հասել է 2 միլիոն 987 հազար մարդու։ Դա 8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Միայն հուլիս ամսվա ընթացքում գործազուրկների բանակը համալրվել է 41 հազար հոգով։

Ամսական կտրվածքով գործազրկության այդպիսի աճ երկիրը չէր տեսել 2008թ. ճգնաժամից ի վեր։ Եթե գործազուրկների թվի մեջ ներառվեն նաև այն մարդիկ, ովքեր աշխատում են ոչ լրիվ դրույքով և լիարժեք աշխատանք են փնտրում, ապա աշխատանք չունեցող մարդկանց թիվը կհասնի 4.5 միլիոնի։

Ընդ որում, առաջիկայում այս թիվը կարող է աճել, քանի որ Peugeot և Carrefour ընկերությունները պատրասվում են մեծ թվով աշխատատեղեր կրճատել։ Որպես պատասխան միջոց՝ Ֆրանսիայի կառավարությունն այս շաբաթ ներկայացնելու է մի նախագիծ, որի արդյունքում  պետք է ստեղծվեն շուրջ 150 հազար նոր աշխատատեղեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031