Ռամկավարները ևս որոշեցին մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Ռամկավար ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը (ՌԱԿ ՀՎ) որոշում է ընդունել ակտիվ մասնակցություն ունենալ Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) առաջիկա ընդտրություններին: Որոշումը ՌԱԿ ՀՎ‐ի կողմից ընդունվել է այս տարվա հուլիսին կուսակցութան վարչության ընդլայնված նիստի ժամանակ:

Այսպիսով կուսակցությունը, որն իր միավորմամբ ամրապնդել է իր դիրքերը, որոշում է ընդունել վերադառնալ ակտիվ քաղաքական գործունեության, որի նպատակն է կուսակցության տեղը հաստատել Հայաստանի քաղաքական դաշտում, որը հանգամանքների բերումով 2003 թ.‐ից ի վեր թափուր էր մնացել:

ՌԱԿ Հանրապետական վարչությունը որոշում է ընդունել իր թեկնածուներին առաջադրել Սյունիքի մարզում (ք. Սիսիան), Վայոց Ձորի մարզում (ք.Եղեգնաձոր), Արարատի մարզում (ք. Մասիս, գ. Այգեստան), Արագածոտնի մարզում (ք.Աշտարակ), Գեղարքունիքի մարզում (ք. Սևան), Լոռու մարզ(ք. Ստեփանավան, ք. Տաշիր), գյուղապետական և ավագանու անդամի պաշտոններում:

Տեսանյութեր

Լրահոս