Բաժիններ՝

«Պաշտոնյաներն այնքան հարուստ են, որ ուղղաթիռով կարող են գնալ հենց էդ տեղը իջնել, կրակել»

«Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության ղեկավար Էդուարդ Սարիբեկյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի մի շարք պաշտոնյաներ զբաղվում են որսորդությամբ: Նրա խոսքով՝ Հայաստանի պաշտոնյաները որսը կազմակերպում են Հայաստանի տարբեր տարածքներում. այծյամ որսում են  Իջևանում, Շամշադինում, Դիլիջանում, Ղափանում, մուֆլոնը հիմնականում լինում է Սևակավանի հատվածներում, քարայծ`Եղեգնաձորում, հանդիպում է նաև Իջևանում. «Փառք Աստծո կամ ի դժբախտություն մեզ, էսօր մեր պաշտոնյաներն այնքան հարուստ են, որ ուղղաթիռով կարող են գնալ հենց էդ տեղը իջնել, կրակել»,- ասում է Սարիբեկյանը:

Ըստ նրա`պաշտոնյաներից շատերը չեն գիտակցում, որ որսագողությամբ զբաղվելը լավ երևույթ չէ: Նա չի մեղադրում այն պաշտոնյաներին, ովքեր որսագողություն են անում. «Ես մեղադրում եմ, որ այդ ամենն օրինակացված չէ: Թող պետությունը դա օրինականացնի, պաշտոնյաներն էլ լիցենզիա ստանան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031