Իսակովի պողոտայում վրաերթից զոհվածը նշում էր իր ծննդյան օրը

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ երեկ՝ օգոստոսի 27-ին, ժամը 23.45-ի սահմաններում, «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Ծովակալ Իսակովի պողոտայում  վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Վաչագան  Հայրապետյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ օգոստոսի 28-ին, ժամը 00.30-ին, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:

Ըստ մամուլի տեղեկությունների՝ «ԲՄՎ»-ի վարորդը 36-ամյա Ռոբերտ Գեւորգյանն է, ով  ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի թիկնազորի անդամներից է: Իսկ զոհվածը երեկ նշելիս է եղել իր ծննդյան օրը և գնացել էր խանութ՝ գնումներ կատարելու:
Հատկանշական է, որ այս դեպքում ևս ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է միայն տուժողի անունը, իսկ վրաերթ կատարողինը՝ ոչ: Չի նշվում նաև մեքենայի համարանիշը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031