Թեհրանում սկսվեց Չմիավորման շարժման երկրների ԱԳ նախարարների գագաթնաժողովը

Այսօր Իրանի մայրաքաղաք Թեհրանում սկսվել է Չմիավորման շարժման անդամ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ հրավիրված գագաթնաժողովը: Այս մասին հաղորդում է PressTV-ն:

Ավելի քան 100 երկիր է մասնակցում գագաթնաժողովին, որը կիրակի մեկնարկել էր Թեհրանում փորձագետների մակարդակով:

Չմիավորման շարժման նիստի` փորձագետների մակարդակով բացման ժամանակ Իրանը իր վրա է վերցրել առաջիկա երեք տարիներին Չմիավորման շարժման նախագահությունը:

Գագաթնաժողովի շրջանակում շարժմանն անդամակցող պետությունների ու կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 28-29-ը Թեհրանում: Գագաթնաժողովը կբացվի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեիդ Ալի Խամենեի ելույթով:

Միջազգային գագաթնաժողովը միավորում է աշխարհի 118 պետության:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031