Ծնելիության խրախուսումը ստվերվում է ծննդատներում սահմանված անհարկի վճարումներով

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նախարարության աշխատակազմի մասնագետներին այսօր հանձնարարել է ուսումնասիրություններ կատարել մայրաքաղաքի ծննդատներում։

«Պետական բյուջեի միջոցներից տարեկան ավելի քան 6 միլիարդ դրամ է հատկացվում Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագրի իրականացման համար։

Հանրապետության նախագահի հանձնարարությամբ ծնելիության խրախուսմանն ուղղված կարևոր այս նախաձեռնությունը, սակայն, ստվերվում է մեր ծննդատներում սահմանված անհարկի վճարումներով»,-ասել է նախարարը։

Անդրադառնալով ծննդատներում արմատավորված վճարովի այցերին, Դերենիկ Դումանյանը նշել է, որ անհասկանալի են դրանց համար սահմանված բարձր վճարները։

Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել, թե վճարովի մտացածին ինչ այլ ծառայություններ ևս կան ծննդատներում։

Մասնավորապես առաջարկել է ծանոթանալ հիվանդասենյակների պայմաններին։ Դրանք երբեմն չեն ապահովում գործող չափորոշիչները, և կանայք ստիպված են լինում նախընտրել վճարովի հիվանդասենյակները։

Դերենիկ Դումայանը մասնագետների առջև խնդիր է դրել ստեղծել անվճար ծննդօգնության պարտադիր ծառայությունների ցանկ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031