Դամասկոսում կառավարական ուժերը ավիահարվածներ են հասցնում ապստամբների դիրքերին
Առնվազն 60 մարդ է զոհվել Դամասկոսի արվարձաններում Սիրիայի կառավարական ուժերի ավիացիայի հարվածներից: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով ապստամբների հայտարարությանը:
Ավիահարվածը հասցվել է այսօր՝ օգոստոսի 28-ին: Դրան մասնակցել է Սիրիայի ռազմաօդային ուժերի 2 կործանիչ:
Հարվածները հասցվել են այն շրջաններին, որտեղ վերջին օրերին ապստամբները դուրս էին մղել սիրիական բանակի միավորումներին:
Նախօրեին ապստամբները հաղորդել էին, որ Դամասկոսի մոտ կարողացել են խփել կառավարական ուժերի մեկ ինքնաթիռ: Օգոստոսի 27-ին ընդդիմության ներկայացուցիչները հայտնել էին Սիրիայի մայրաքաղաքում 60 սպանվածի մասին։