Չոր ու շոգ եղանակի պատճառով կանաչ տարածքների հրդեհները շարունակվում են

Երեկ՝ օգոստոսի 27-ին Հայաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես` Երեւանի Գալշոյան փողոցում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում` 1000 քմ խոտ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 6-րդ եւ 8-րդ միկրոթաղամասերի խաչմերուկի մոտ` 1000 քմ խոտածածկ տարածք եւ ջերմահարվել է 13 ծառ , Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում` 2000 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Գառնի գյուղում` 2,5 հա խոտածածկ տարածք, Սյունիքի մարզի Սյունիք գյուղում` 2 հա բուսածածկ տարածք, Տավուշի մարզի Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարին` 21 հա բուսածածկ տարածք:

Տեսանյութեր

Լրահոս