Բաժիններ՝

Ցեցի դեմ կպայքարեն Գյուղնախարարության մասնագետները

Արարատի մարզի Դարակերտ գյուղի մշակովի հողակտորները վարակված են ցեցով: Այս մասին գյուղացիներն ահազանգել են Գյուղատնտեսության նախարարություն՝ աջակցություն ստանալու նպատակով:

Դարակերտ գյուղի գյուղապետ Ղուկաս Սիմոնյան 168.am-ի հետ զրույցում ասաց. «Պետք է գան և ամեն 1000 քառակուսի մետրի հաշվարկով պայքար կազմակերպեն: Հնարավոր է՝ այսօր երեկոյան կամ վաղը պայքարն արդեն կազմակերպվի»:

Մեր հարցին, թե մինչ այսօր ո՞վ և ինչպե՞ս է ցեցի դեմ պայքարել, գյուղապետը պատասխանեց, որ յուրաքանչյուր գյուղացի իր տնտեսության խնդիրներն անձամբ է հոգացել՝ կիրառելով տարբեր բուժամիջոցներ: Սակայն, ինչպես հավաստում է գյուղապետ Սիմոն Ղուկասյանը, պայքարն այնքան էլ արդյունավետ չի եղել: «Ցեցի դեմն առնելն այնքան էլ հեշտ գործ չէ»,- ասում է գյուղապետը:

Նշենք, որ օգոստոսի 22-ին՝ գյուղացիների արձագանքներից ելնելով, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում՝ նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանի և Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի, «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, Արարատի ԳԱՄԿ-ի, Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի մասնագետների, մարզպետարանի և առանձին համայնքների ներկայացուցիչների, հողօգտագործողների մասնակցությամբ, խորհրդակցություն է տեղի ունեցել, որտեղ քննարկվել են մարզի մի շարք համայնքներում նկատված՝ կարտոֆիլի ցեցի դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս