Գազի թեման երբեք չի հեռանա ռուս-ուկրաինական հարաբերության օրակարգից. Յանուկովիչ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ  ցանկություն է հայտնել «մի քիչ փոխել» գազի  հարցերի վերաբերյալ Ռուսաստանի ունեցած վերաբերմունքը: Երկու երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Սոչիում:

Թվարկելով քննարկման հնարավոր թեմաները` Յանուկովիչը անդրադարձել է Մոսկվայի եւ Կիեւի հարաբերությունների գլխավոր ցավոտ կետին: «Մի գուցե մեզ մոտ մի քիչ ժամանակ կմնա գազի մասին խոսելու համար».-հայտնել է նա: Ուկրաինայի նախագահը նշել է, որ այս թեման երբեք չի հեռանա ռուս-ուկրաինական հարաբերության օրակարգից: «Իհարկե մենք կցանկանայինք մի քիչ փոխել մեր դիրքորոշումը»,-ասել է Վ. Յանուկովիչը` հույս հայտնելով, որ այսօր ժամանակ կմնա նաեւ այս հարցի քննարկման համար, հայտնում է rbc.ru-ն:

Նշենք, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան քննարկում են 2009 թ-ին ստորագրված գազային պայմանագրերի կարգավորման հնարավորությունները 2011 թ-ի վերջից:

Տեսանյութեր

Լրահոս