Բաժիններ՝

Գյուղացին ծայրահեղացնո՞ւմ է

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի այսօրվա ասուլիսում լրագրողները հարց ուղղեցին որոշ գյուղմթերքների մթերման գործընթացում առկա խնդիրների վերաբերյալ։ Խոսքը վերաբերում էր, մասնավորապես, դեղձի և սմբուկի մթերումներին։ «Նոյեմբերյանի շրջանի դեղձն ամբողջությամբ մթերվում է: Վաղահաս դեղձն էլ մթերվեց: 450 տ դեղձ մթերեց Արտաշատի պահածոների գործարանի կողմից: Մեկ շաբաթ ընդմիջում եղավ, այնուհետ,  երեկվանից Արտաշատի պահածոների գործարանը սկսել է միջահաս դեղձի մթերումը: Տավուշի մարզում դեղձի մթերման խնդիր չի լինելու: Արարատյան դաշտավայրի բերքը հիմնականում մթերվում է Արտաշատի պահածոների գործարանում:  ՄԱՊ պահածոների գործարանը մթերում է բանջարեղեն: «Լևոն» ՍՊԸ-ն ևս  իրականացնում է մթերման աշխատանքներ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ գյուղացին շատ դեպքերում ծայրահեղացնում է խնդիրները: «Որպեսզի իր բողոքը բարձրացնի, ասում է՝ կթափեմ, կտանեմ ստեղ կթափեմ, մարզպետարանի դուռը, և այլն, բայց ոչ մեկն իր բերքը չի թափում: Ես այսքան ժամանակ չեմ տեսել, որ մարդն իր բերքը թափի»,- ասաց Ս. Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե գյուղացիները բողոքում և թափո՞ւմ են սմբուկը՝ իրացնել չկարողանալու պատճառով: Ըստ նախարարի՝  սմբուկի իրացման խնդիր չկա. «Սմբուկի մթերման խնդիր չկա: Արտաշատի պահածոների գործարանը մթերում է,« Լևոն» ՍՊԸ-ն մթերում է,  «Բորոդինոն» երեկվանից սկսել է մթերումը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս