Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է ամերիկահայ բարերարներին

Այսօր՝ օգոստոսի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Հակոբ և Հիլդա Բաղդասարյաններին:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների և փոխգործակցության ընդլայնման հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարներին Արցախի ժողովրդին ցուցաբերվող մշտական աջակցության, մասնավորապես, մի խումբ զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններ տրամադրելու համար:

Հանդիպմանը մասնակցում էր քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031