Բաժիններ՝

Գյուղնախարարությունը դեռ սերմացու է բաշխում

Ռուսաստանի Դաշնությունում  հացահատիկի մեծ «շտեմարաններ» համարվող՝ Ստավրոպոլի,  Ռոստովի, Կրասնոդարի երկրամասերում հացի բերքի լուրջ նվազման միտում է արձանագրվել՝  37-51 %-ով: Նման վիճակ արդեն արձանագրվել է նաև Ղազախստանում, Ուկրաինայում, նաև արևմտյան երկրներում`  Կանադայում, ԱՄՆ-ում: Հայաստանի որոշ տարածաշրջանների տնտեսություններում ևս, միավոր հա-ից ստացվող հացահատիկի բերքը պակաս կլինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել  Գալստյանը: «Սակայն  կատարված 18.500 հա աշնանացան ցորենի  ավել ցանքերը մեզ հնարավորություն կտան անցյալ տարվա  համախառն բերքի մակարդակը՝ 440.000 տ-ն, գերազանցել»,- ասաց Ս. Գալստյանը: Մեր այն հարցին, թե Գյուղնախարարությունը ե՞րբ է պատրաստվում աշնանացան գարու և ցորենի էլիտար սերմացուները գյուղացուն տրամադրել, Ս. Գալստյանը պատասխանեց. «ՀՀ-ում ցորենի աշնանացան ցանքի համար  կա օպտիմալ ժամկետ: Օգոստոսի 30-ին կառավարության նիստում կհաստատվի հանրապետության մարզերին առաջին վերարտադրության էլիտայից ստացված  սերմացուների  բաշխման գործընթացը, բնականաբար, առաջնությունը տալով վերին զոնայում գտնվող բնակավայրերին: Ակնկալվում է, որ այս տարի մենք հանրապետության մարզերին կբաշխենք  2200 տ սերմացու»: Ըստ փոխնախարարի, սերմացուի բաշխումը կկատարվի որոշակի հաշվարկներից ելնելով: «Գյուղնախարարության ունեցած սերմացուն  կբաժանենք մարզի աշնանացան ցորենի հա-ի վրա և կստանանք գործակից: Յուրաքանչյուր մարզն էլ կբազմապատկվի այդ գործակցով: Այս տարի, օգոստոսի 10-ի դրությամբ, հանրապետություն ներկրվել է արդեն  640 տ սերմացու: Սերմացուի բաշխումն արդեն ընթացքի մեջ է, այն ավարտին կհասցվի մինչև սեպտեմբերի 5-ը»,- ասաց փոխնախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս