Բաժիններ՝

ԱՄՆ-ում Արեւմտյան Նեղոսի տենդից արդեն 40 զոհ կա

ԱՄՆ-ում Արեւմտյան Նեղոսի տենդի բռնկումը արդեն 41 մարդու կյանք է խլել: Մահացու դեպքերից ամենաշատը (21) գրանցվել են Տեխաս նահանգում, որտեղ անցյալ շաբաթ իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել:

Վարակը տարածողների` մոծակների  դեմ պայքարի համար, մի շարք բնակավայրերում, այդ թվում ամենամեծ` Դալլաս քաղաքի արվարձաններում կիրառվում են միջատասպան միջոցներ:

ԱՄՆ-ում վերջին մի քանի շաբաթների ընթացքում գրանցվել է հիվանդության 1118 դեպք, որոնց 75 տոկոսը գրանցվել է Տեխաս, Միսսիսիպի, Լուիզանա, հարավային Դակոտա եւ Օքլահամա նահանգներում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031