Սիրիական բանակը ամրապնդում է Ասադի դիրքերը մայրաքաղաքում. Reuters
Սիրիական բանակի զորամասերը այսօր՝ չորեքշաբթի օրը, մտել են հարավային Դամասկոս՝ ամրապնդելու երկրի նախագահ Բաշար ալ Ասադի իշխանությունը մայրաքաղաքում: Ինչպես հայտնում է Reuters-ը` ընդդիմության ակտիվիստների խոսքերով՝ սպանվել է առավել քան 40 մարդ. Կառավարական ուժերի հարձակումը, ըստ ապստամբների՝ ուղեկցվել է օդային ռմբակոծությամբ, որն ըստ նրանց ամենաինտենսիվն էր ողջ ամսվա ընթացքում:
«Դամասկոսի կենտրոնական Kfar Souseh շրջանում հիմա ավելի քան 22 տանկ կա. նրանցից յուրաքանչյուրի ետևում ավելի քան 30 զինվորներ են կանգնած: Վերջիններս մտնում են մարդկանց բնակարաններն ու սանրում տեղանքը»,- ասել է Բասսամը`ընդդիմության ակտիվիստներից մեկը:
Երկուշաբթի օրը ավելի քան 250 մարդ է սպանվել Սիրիայում, հիմնականում Դամասկոսի, Հալեպի և Դերայի տարածքում: ՄԱԿ-ի տվյալներով՝ քաղաքացիական պատերազմի սկզբից մինչ այսօր սպանվել է 18,000 մարդ: