Ռուսների կողմից սպանված չեչեն զինյալ Գելաևի որդին սպանվել է Սիրիայում

Նախկին դաշնային հրամանատար Ռուսլան Գելաևի որդին` Ռուստամը, սպանվել է Սիրիայում: Այս մասին հայտնում են հյուսիսկովկասյան զինյալների ինտերնետային ռեսուրսները:

Նրանց տեղեկություններով` 1988 թ. ծնված Գելաևը վերջին շրջանում սովորել է Մերձավոր Արևելքում, իսկ ամռանն ինքնակամ մեկնել է Սիրիա` մյուս կամավորների հետ մասնակցելու կառավարական ուժերի դեմ գործողություններին:

Կայքերը հաղորդում են, որ Գելաևը սպանվել է օգոստոսի 11-13-ն ընկած ժամանակահատվածում Սիրիայի շրջաններից մեկում ընթացող մարտում, նրա մարմինը տեղափոխվել է Չեչնիա, որտեղ էլ թաղվել է օգոստոսի 17-ին,- գրում է Interfax-ը:

Դաշտային հրամանատար Գելաևը ոչնչացվել էր 2004 թ. փետրվարին հատուկ գործողության ժամանակ Դաղստանում` ռուս-վրացական սահմանը հատելիս:

Տեսանյութեր

Լրահոս