![](/banners/BeFunky-design.jpg)
Pussy Riot խմբի կալանքը երկարացվեց մինչ 2013թ. հունվարը
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/Pussy-Riot.jpg)
Մոսկվայի քաղաքային դատարանը չորեքշաբթի օրը հաստատել է Pussy Riot խմբի կալանքը մինչ 2013թ. հունվարը երկարացնելու որոշման օրինականությունը: Ինչպես հաղորդում է Rosbalt.ru-ն, այս կերպ դատարանը մերժել է պանկ-ֆեմինիստուհիների բողոքը՝ այդպիսով համաձայնելով Խամովնիչևսկի դատարանի որոշման հետ: Ներկայումս Pussy Riot խմբի անդամները գտնվում են քննչական մեկուսարանում, որտեղ կմնան մինչ դատավճիռը ուժի մեջ մտնի:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Մոսկվայի Խամովնիչևսկի դատարանը մեղավոր էր ճանաչել Pussy Riot խմբի անդամներին, ովքեր «պանկ աղոթք» էին կատարել Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում: (Նրանք Տիրոջը խնդրել էին երկրից «վտարել» նախագահ Վլադիմիր Պուտինին) Եկատերինա Սամուցևիչը, Նադեժդա Տոլոկոննիկովան, Մարիյա Ալյոխինան դատապարտվել են 2 տարի ազատազրկման: