Նոր ջրհեղեղ Կրասնոդարի երկրամասում. առնվազն 4 մարդ է զոհվել
Ռուսաստանի Կրասնոդար երկրամասի Նովոմիխայլովսկ գյուղում ջրհեղեղի պատճառով ամենաքիչը 4 մարդ է զոհվել: Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, այս լուրը Twitter-ի իր միկրոբլոգում հաստատել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչևը:
Գյուղում ջրհեղեղը սկսվել է չորեքշաբթի գիշերը, երբ բարձրացել է Նեչեպսուխո գետի ջրի մակարդակը: Ջուրը ծածկել է շուրջ 600 տուն, որտեղ ապրում էր ավելի քան 1,5 հազար մարդ: Ջրի մակարդակը որոշ տարածքներում հասել է 2-2.5 մետրի: Նախնական տվյալների համաձայն՝ ջրհեղեղից տուժել է 1837 մարդ, գյուղի բնակիչները էվակուացվել են: Գյուղում հայտարարված է արտակարգ դրություն: