Փոխհրաձգություն Ստավրոպոլի շուկայում. 8 վիրավոր կա, որոնց թվում նաև հայ

Կրակահերթի արդյունքնում Ստավրոպոլի «Յուժնի» կոչվող շուկայում վիրավորվել է մի քանի մարդ: Այս մասին հայտնում են ռուսական լրատվական գործակալությունները:

Մի քանի հոգի զինված մտել են շուկա, հայհոյել ու ծեծել Հայաստանից, Տաջիկստանից և Ադրբեջանից եկած առևտրականներին, ապա ատրճանակից և ինքնաձիգից անկանոն կրակ բացել առևտրային տաղավարների ուղղությամբ:

Նշենք, որ վիրավորների մասին պաշտոնական տվյալներ առայժմ չկան:  rian.ru-ի փոխանցմամբ, դեպքի վայրում վիրավորվել է հինգից ութ մարդ, որից հինգը, interfax-ի փոխանցմամբ, հոսպիտալացվել են: Բժիշկների խոսքով, վիրավորների առողջական վիճակի մասին որևէ բան ասելը դեռ շուտ է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031