Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր բանակցությունները՝ Վիեննայում

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների նոր փուլը տեղի կունենան օգոստոսի 24-ին Վիեննայում:

Ինչպես նշված է ԱԷՄԳ հայտարարության մեջ, որի տեքստից մեջբերում են լրատվամիջոցները, հանդիպման հիմնական թեմա է դառնալու Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը:

Հիշեցնեք, որ Իրանի ու ԵՄ-ի` Ստամբուլում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հանդիպում կազմակերպել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն ղեկավար Սաիդ Ջալիլիի ու Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի միջև:

Ջալիլիի ու Էշթոնի տեղակալները` Ալի Բագերին ու Խելգա Շմիդտը, հանդիպել էին Ստամբուլում հուլիսի 24-ին:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Իրանը հանդես էր եկել սպառնալիքներով` հայտարարելով, որ ուրանի հարստացումը 20%-ից հասցնելու է 56%-ի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031