Լիբանանում բախումներից զոհվել է 7, վիրավորվել ավելի քան 70 մարդ

7 մարդ զոհվել է և ավելի քան 70-ը վիրավորվել են Լիբանանի հարավում մահմեդական շիաների և ալավիների միջև տեղի ունեցած բախման ընթացքում: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս երկու խմբավորումների միջև բախումները Տրիպոլիում շարունակվում են երկու օր: Ըստ  BBC-ի՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը, ով աջակցում է ալավիներին, պայքարում է սուննիների դեմ: Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթին, ով աջակցում է սուննիներին,  հակամարտող երկու կողմերին կոչ է արել վերջ տալ այս «անիմաստ առճակատմանը», իսկ Տրիպոլիի բնակչությանը խորհուրդ է տվել թույլ չտալ, որ ինչ-որ մեկը իրենց ներքաշի «ուրիշի համար մղվող պատերազմի մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս