Հալեպը աստիճանաբար վերադառնում է կառավարական ուժերի հսկողության տակ

Սիրիայում բանակի ու ընդդիմության ուժերի բախման հետևանքով անցած օրերին զոհվել է ավելի քան 200 մարդ: Այս մասին այսօր հայտնել է ITAR-TASS-ը:

Վերջինիս տվյալներով` նվազագույնը 86 մարդ է զոհվել մայրաքաղաք Դամասկոսի Մուադդամիե շրջանում, որտեղ բանակը հատուկ գործողություն է իրականացրել ապստամբների դեմ:

Բախումները շարունակվում են նաև երկրի տարբեր քաղաքներում, մասնավորապես՝ Հալեպում, որն աստիճանաբար վերադառնում է կառավարական ուժերի հսկողության տակ` հետ մղելով Սիրիական ազատ բանակի ստորաբաժանումներին:

Գործակալությունը հաղորդել է նաև 3 արտասահմանցիների մահվան մասին, սակայն ավելի ստույգ տվյալներ այս պահին չկան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031