BMW-ն բախվել է Դիլիջանի թունելի պատին. կա 2 զոհ
Նախորդ գիշեր՝ օգոստոսի 22-ին, ժամը 01.25-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 21-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ BMW մակնիշի 27 ՍՍ 197 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել թունելի դիմային պատին, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` 1983 թ. ծնված Արգիշտի Սարդարյանը եվ ուղևոր` 1975 թ. ծնված Արմեն Գևորգյանը տեղում մահացել են: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ա. Սարդարյանի դին և ուղևորներ` 1993 թ. ծնված Արարատ Հարությունյանն ու Կարեն Գևորգյանը տեղափոխվել են Սևան քաղաքի կենտրոնական հիվանդանոց: Ժամը 01.55-ին հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Գեվորգյանի դին: Բժիշկները Ա. Հարությունյանի և Կ. Գեվորգյանի առողջական վիճակը գնահատել են բավարար: