
Լեւոն Բարսեղյանը դադարեցրել է խմբագրի լիազորությունները՝ ընտրություններին չխանգարելու համար

«Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր Լեւոն Բարսեղյանը Գյումրու Ավագանու անդամության թեկնածու առաջադրվելուց հետո հայտարարել է իր լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին: Նա իր քայլը հետևյալ կերպ է մեկնաբանել.
«Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ես Գյումրու Ավագանու անդամության համար առաջադրել եմ իմ թեկնածությունը, իսկ այսօրվանից մեկնարկում է պաշտոնական քարոզարշավը, չկամենալով «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի եւ asparez.am տեղեկատվական կայքի խմբագրի դիրքով գերազանցություն ունենալ այլ թեկնածուների նկատմամբ, ժամանակավոր եւ կամավոր կասեցնում եմ իմ աշխատանքը այդ ԶԼՄ-ներում որպես խմբագիր մինչեւ 2012 թվականի սեպտեմբերի 17-ը ներառյալ»: