
Հայաստանում պաշտոնապես գրանցվեց արդեն միասնական Ռամկավար ազատական կուսակցությունը

ՌԱԿ Հանրապետական վարչությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաμանական անձանց պետռեգիստրի գործակալության կողմից պաշտոնապես գրանցվել է Ռամկավար ազատական կուսակցությունը: Այս որոշմամբ պաշտոնապես վավերացվել են ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունների հունիսի 3-ի միավորիչ-հիմնադիր համագումարի բոլոր որոշումները:
Հետեւաբար Ռամկավար ազատական կուսակցությունը հանդիսանում է ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունների իրավահաջորդը եւ իրավաժառանգորդը: Այսուհետեւ Հայաստանում գործելու է միասնական Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ), որի ղեկավար մարմինը կոչվում է Հանրապետական վարչություն: Վարչությունը կազմված է 25 անդամներից, ատենապետությամբ Հակոբ Ավետիքյանի:
Հայաստանի Հանրապետությունում գործող Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կանոնադրական եւ ծրագրային հիմանդրույթները իրենց արմատներով կապված են 1885 թ. Վանում ստեղծված Արմենական եւ 1921թ. Կ. Պոլսում հիմնադրված Ռամկավար ազատական կուսակցության գաղափարախոսության հետ:
Հայաստանում այսուհետեւ գործող ՌԱԿ-ը հանդիսանում է ռամկավարական եւ ազատական գաղափարախոսության կրողը եւ տարածողը Մայր հայրենիքում: