Բաժիններ՝

Օրգանիկ սնունդ՝ անօրգանիկի գնով

Արարատի մարզի Նիզամի գյուղի բնակիչ Սարգսյան Սմբատը լոլիկի օրգանիկ մշակությամբ է զբաղվում: Տնամերձ հողակտորում ունեցած 3 ջերմոցներում մշակած լոլիկը Սմբատը բուժում և սնուցում է միայն օրգանիկ նյութերով: «Կարող է ծիծաղեք, բայց լոլիկին բուժում եմ կաթի միջոցով: Դա բույսի համար օգտակար է: Բնական կովի կաթ եմ սրսկում: Իսկ պարարտացնելու համար օգտագործում եմ ավազ, կենդանական ծագման պարարտանյութ»: Մեր այն հարցին, թե գյուղացին իր մշակած օրգանիկ սնունդն ի՞նչ գնով է իրացնում, և արդյո՞ք օրգանիկ գյուղմթերքին հանրությունն առավել մեծ նախապատվություն է տալիս, Սմբատը պատասխանեց. «Որպես օրգանիկ սնունդ՝ չի ընդունվում: Վաճառում եմ 50 դրամով: Չկա համապատասխան շուկա, որտեղ ես կկարողանամ իմ բերքն իրացնել՝ որպես օրգանիկ սնունդ: Եթե նման միջավայր ստեղծեն, ես առավել լավ սնունդ կկարողանամ արտադրել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031