Բաժիններ՝

Դաշտավանում անասունները չեն մորթվի

Մասիսի շրջանի Դաշտավան գյուղում անասնաբուծությամբ զբաղվող գյուղացիները անասնակերի խնդիր չունեն: Այս մասին  այսօր 168.am-ի հետ  զրույցում ասաց Արարատի մարզի Դաշտավան գյուղի գյուղապետ Սերյոժա Խաչատրյանը: Մեր այն հարցին, թե ինչպես են հոգում անասունների կերակրի հարցը, երբ լեռնային գոտիներում խոշոր եղջերավոր անասունների սննդի դիֆիցիտ է գրանցվել, Սերյոժա Խաչատրյանը պատասխանեց. «Ժողովուրդը հայթայթում է անասնակերը,  առնում են: Առվույտ ունեն ցանած, հնձում են, պահում են իրենց կենդանիներին»: Մեր այն հարցին, թե սննդի պատճառով Դաշտավան գյուղում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի անկում սպասվո՞ւմ է,  գյուղապետը պատասխանեց. «Մեզ մոտ նման խնդիր չկա: Ամեն տնտեսություն կարողանում է իր անասունին պահել: Անասունի գլխաքանակի անկում չի սպասվում: Գյուղացին կարողանում է անասնակեր ստեղծել և իր անասունին պահել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս