Բաժիններ՝

Հայաստանում եղանակը կհովանա, հնարավոր է կարճատև անձրև

Այսօր՝ oգոստոսի 21-ին հանրապետության շրջանների զգալի մասում  գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, Լոռիում, Տավուշում և Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 22-25-ին սպասվում է առավելապես  առանց տեղումների եղանակ:  Քամին արևելյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-ին  կնվազի 3-4, արևելյան շրջաններում՝ 6-8 աստիճանով:

Երևանում` օգոստոսի 21-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 22-25-ին  սպասվում է  առանց տեղումների եղանակ:

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս