Բաժիններ՝

Ղրղզստանում գնդակահարել են 5 մարդու սպանած ու փախած զինվորին

Ձերբակալման ժամանակ սպանվել է օգոստոս 20-ին սահմանային հենակետում 5 մարդ գնդակահարած եւ դեպքի վայրից փախուստի դիմած ղրղզ ժամկետային զինծառայողը:

Օգոստոսի 21-ի առավոտյան որոնողներին հաջողվել է հայտնաբերել նրան` Ակ-Սույսկի շրջանի կիրճերից մեկում, հայտնում է «ՌԻԱ նովոստին»: Հայտնի է դարձել, որ զինծառայողը դիմադրություն է ցուցաբերել, ինչի արդյունքում ոչնչացվել է որոնողական խմբի կողմից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին շարքային զինծառայող Կուլբարատ ուուլու Բալբայը «Էչքիլիտաս» սահմանային հենակետում գնդակահարել է 4 պայմանագրային զինծառայողների եւ նրանցից մեկի կնոջը: Այնուհետեւ գողանալով հենակետի պետի Նիվա մակնիշի մեքենան եւ իր հետ զենք վերցնելով` զինվորը հեռացել է  դեպքի վայրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031