Ծխախոտը 21-րդ դարում կարող է մեկ միլիարդ մարդու սպանել
Եթե ծխախոտ օգտագործողների թիվը շարունակի աճել այս տեմպերով, 21-րդ դարում ծխախոտը մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ կդառնա: Այսպիսի եզրակացության է հանգել Գարի Ջիովինոն, ով հետազոտություն է կատարել զարգացող երկրներում ծխախոտի տարածվածության մասին:
Բրիտանական «The Lancet» առողջապահական ամսագրի հրապարակած հետազոտությունն անցկացվել է 2008-2010թթ.՝ 14 երկրներում: Ըստ հետազոտության արդյունքների՝ ծխախոտի օգտագործման ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Ռուսաստանում (այստեղ ծխում են տղամարդկանց՝ 60, կանանց՝ 22%-ը), Չինաստանում (այստեղ ծխում են տղամարդկանց՝ 53, կանանց՝ 2%-ը), Ուկրաինայում (այստեղ ծխում են տղամարդկանց՝ 50, կանանց՝ 11%-ը) և Թուրքիայում (այստեղ ծխում են տղամարդկանց՝ 48, կանանց 15%-ը):