Աղջիկը վրաերթի է ենթարկվել, նա կոմայի մեջ է

Երեկ գիշեր, ժամը 24:00-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանի թիվ 74 դպրոցի մերձակայքում դժբախտ պատահար է գրանցվել:
Երևանի բնակչուհի 23-ամյա Սյուզաննա Պետրոսյանն աշխատանքից տուն վերադառնալիս Գարեգին Նժդեհ հրապարակի հարակից տարածքում վրաերթի է ենթարկվել: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Ներկայումս նա գտնվում է «Էրեբունի» բուժկենտրոնում:
168.am-ի թղթակիցը զրուցել է «Էրեբունի» բուժկենտրոնի գլխավոր բժշկի հետ, ով տեղեկացրեց, որ աղջկա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ս. Պետրոսյանը կոմայի մեջ է, նա ստացել է բազմաթիվ կոտրվածքներ, գանգուղեղի վնասվածք, արյունազեղումներ և այլ ծանր տրավմաներ:
Նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և մինչ այս ժամը գիտակցության չի եկել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031