Բաժիններ՝

Դիանա Սիրունյանին, ամենայն հավանականությամբ, կվիրահատեն վաղը

168.am-ի թղթակիցը, ով այժմ գտնվում է Հանրապետական հիվանդանոցում, տեղեկացրեց, որ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Ռուզաննա Էնֆենջյանն իր հետ զրույցում ասել է, որ այս պահին Դիանա Սիրունյանի վիճակը ծայրահեղ ծանր է:

Նա նաև ասել է, որ Դիանային դեռևս չեն վիրահատել և այս պահի դրությամբ չկա ոչ արյան, և ոչ էլ այլ բանի անհրաժեշտություն չկա: «Ամեն ինչ կա, ոչնչի անհրաժեշտություն չկա այս պահին»,- 168.am-ի թղթակցին ասել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Ռուզաննա Էնֆենջյանը:

Մեր թղթակից փոխանցմամբ՝ այս պահին հիվանդանոցում են նաև Դիանայի հարզատները, ընտանիքի ընկերներն ու նաև Դիանայի ընկերուհիները:

Հարազատներից մեկը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ, ամենայն հավանականությամբ, Դիանան վիրահատության կենթարկվի վաղը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին հանկարծամահ է եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը:
41-ամյա Սուրեն Սիրունյանի մահվանից հետո նրա միակ դուստրը` 16-ամյա Դիանա Սիրունյանը ինքնասպանության փորձ է արել՝ նետվելով շենքի հինգերրորդ հարկի պատուհանից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս