
Սուրեն Սիրունյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 20-ին

168.am-ի տեղեկություններով, Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու վաղը` օգոստոսի 20-ին` Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հիշեցնենք, որ Սուրեն Սիրունյանը հանկարծամահ է եղել երեկ` օգոստոսի 18-ին:
41-ամյա Սուրեն Սիրունյանի մահվանից հետո նրա միակ դուստրը` 16-ամյա Դիանա Սիրունյանը ինքնասպանության փորձ է արել, նետվելով շենքի հինգերրորդ հարկի պատուհանից: Ներկայումս բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: