Բաժիններ՝

Samsung-ը թողարկել է Galaxy Note 10.1 պլանշետը

Samsung ընկերությունը թողարկել է Galaxy Note 10.1 պլաշետը: Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես»( Agence France-Presse) գործակալությունը: 16 գիգաբայթ հիշողությամբ պլանշետն  արժե 500 դոլար, իսկ 32 գիգաբայթ հիշողությամբ մոդելի արժեքը 550 դոլար է: Նոր Galaxy Note-ն  ունի 10,1 անկյունագծով էկրան և հատուկ S Pen գրիչ, 4 միջուկային պրոցեսոր և 2 գիգաբիթ օպերատիվ հիշողություն: S Pen-ը կոչում են նոր սարքի «սիրտն ու հոգին»: Երբ օգտագործողը գրիչը հանում է սարքից, պլանշետն ավտոմատ կերպով ակտիվացնում է ծրագրային հարթակը:

Նոր պլանշետը վաճառվում է դեռևս միայն ԱՄՆ-ում, իսկ, թե երբ այն հասանելի կլինի այլ երկրների շուկաներին` ընկերությունը չի հայտնել: Galaxy Note 10.1-ը կարող է Samsung-ին օգնել ավելացնել իր բաժինը պլանշետների համաշխարհային շուկայում: Երկրորդ եռամսյակի արդյունքներով Samsung ընկերությունը վաճառել է շուրջ 2.3 մլն պլանշետ, ինչը համապատասխանում է 9.2 տոկոս շուկայական բաժնին: Համեմատության համար ասենք, որ  Apple-ի բաժինը երկրորդ եռամսյակում կազմել է 69,6 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս