Բաժիններ՝

Ավտովթարից ոստիկան է զոհվել

Այսօր` օգոստոսի 15–ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում` ժամը 02. 00-ի սահմաններում: 26-ամյա Յուրիկ Վարդանյանը, վարելով «ՎԱԶ 2121» մակնիի 43 ՕԼ 332 համարանիշի ավտոմեքենան, Սևան-Երևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ին բախվել է կանաչապատ գոտում տեղակայված գովազդային վահանակի երկաթյա սյանը: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Վարորդը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը:
Ըստ տեղեկությունների՝ Յու. Վարդանյանը աշխատում էր Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում` օպեր-լիազոր` Ոստիկանության լեյտենանտի կոչումով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս