Եվրասիական միությունը, օգնելու փոխարեն, կխանգարի

ՀԱԿ անդամ, ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն այնքան էլ ոգևորված չէ Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հեռանկարով:

«Հայաստանը եվրոպական երկիր է,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բ. Ասատրյանը` ավելացնելով,-  Սա զուտ քաղաքական վճիռ է: Մենք եվրոպական երկիր ենք և մենք եվրոպացի ենք: Եթե մի  երկու պաշտոնյա չեն գիտակցում այդքանը, դա չի նշանակում, որ դա այդպես չէ: Հարկավոր չէ այդպիսի քաղաքական խաղերին զոհ դառնալ: Մեր ապագան Եվրոպան է, իսկ Եվրասիական միությունը, օգնելու փոխարեն, ընդհակառակը՝ կխանգարի: Այն իբրև այլընտրանք է առաջարկում Եվրամիությանը՝ գումարած այն հանգամանքը, որ մենք միասնական սահման չունենք այդ կառույցի անդամ երկրների հետ: Մեր հարևան երկրներն արդեն իսկ բացահայտ արտահայտել են իրենց, այսպես ասած, կարծիքն այս ամենի վերաբերյալ: Այս պարագայում մենք կրկին կդառնանք կոկորդին ոսկոր»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031