Բաժիններ՝

Գյուղատնտեսական առումով տարին ծանր է

Դեղձի և սմբուկի իրացման խնդիրները դեռևս չեն լուծվել: Այս մասին մեզ հետ զրույցում ասացին գյուղացիները՝ նշելով, թե դեղձն ու սմբուկն այսօր շուկայում ամենավատ վաճառվող գյուղմթերքներն են:

168.am-ը այսօր այցելեց մի քանի շուկաներ՝ պարզելու, թե ի՞նչ գյուղմթերք է իրացվում շուկայում և ի՞նչ գներով:

Երևանի և մարզերի շուկաներում բերքի վաճառքի պատկերը հետևյալն էր. լոլիկն իրացվում էր կգ-ը՝  60 դրամով, պղպեղի 1 կգ-ն՝ 100 դրամով, սեխի և ձմերուկի 1 կգ-ն տատանվում էր 60-90 դրամի շրջանում, իսկ դեղձի 1 կգ-ն վաճառվում էր 130 դրամով:

Մենք զրուցեցինք նաև գյուղացիների և անհատ ձեռներեցների հետ՝ պարզելու համար, թե ներկայիս շուկայական գներն արդարացնո՞ւմ են գյուղացու սպասելիքները, թե՞ ոչ. «Երկար ենք սպասում, մինչև 40 դրամով սմբուկ կամ միջինը 50-100 դրամի սահմաններում այլ բնամթերք ենք իրացնում: Իրացման խնդիրը շատ լուրջ է: Հնարավոր չէ 1-2 տոննա բերքի համար գալ շուկա և ամբողջ օրն էստեղ մնալ, բա մեր մնացա՞ծ բերքը: Երկու ամիս ենք առևտուր անում, դրա միջոցով պիտի ապրենք, պիտի մեր վարկերը փակենք, բայց այդ քանակի բերքի դիմաց մեր շահույթը 30.000 դրամ կամ մի քիչ ավելի է լինում: Ծանր տարի է»,- ասացին գյուղացիները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս