
Իրանն ի վերջո հայտնել է միջազգային օգնություն ընդունելու իր պատրաստակամությունը

Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ընդունել ուղարկվող միջազգային օգնությունը:
Ավելի վաղ` Իրանում տեղի ունեցած երկու երկրաշարժերից հետո, պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ միջազգային օգնության կարիք չունի:
Այսօր արդեն Իրանի փոխնախագահ Մոհամմեդ Ռեզա Ռահիմին հայտարարել է, որ իրենք դեմ չեն օգնություն ընդունել:
Իրանի պաշտոնական IRNA գործակալությունը տեղեկացնում է, որ օգնություն ստացվել է Ադրբեջանից և Թուրքիայից: Ավելի վաղ, տեղեկություններ կային այն մասին, որ Իրանը հետ է ուղարկել Թուրքիայից ստացած օգնությունը:
Իրանի առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյլաներով` երկրաշարժի հետևանքով զոհվել է 306 մարդ, որոնց մեծ մասը եղել են կանայք և երեխաներ:
Վիրավորվել է 3031 մարդ: