
Չինաստանում սպանել են 8 տարի երկիրը լարվածության մեջ պահած հանցագործին

Չինաստանում սպանվել է մի մարդ, որին այդ երկրի մամուլը հռչակել էր «ամենավտանգավոր»-ը: Այս մասին հայտնում է չինական «Սինհուա» գործակալությունը: 42-ամյա Չժոու Կեհուան կասկածվում էր 9 մարդու սպանության մեջ և հետախուզման մեջ էր 2004-ից ի վեր:
Կեհուան իր զոհերին էր մոտենում բանկոմատների մոտ գումար հանելուց հետո թալանում էր նրանց և սպանում:
Վերջին անգամ նա 2 հոգու սպանել, 2-ին էլ վիրավորել էր ուրբաթ օրը: Դրանից հետո սկսվել էին Կեհուայի լայնածավալ որոնումները Չոնքին քաղաքում, որոնք ավարտվել են նրա սպանությամբ:
«Սինհուա» գործակալությունը դա հաստատող համապատասխան լուսանկարներ է ցուցադրել: Չոնքին քաղաքի ոստիկանները անմիջապես խրախուսանքի են արժանացել այս գործողության ավարտի կապակցությամբ: